Ավանեսյանը` հրդեհից տուժած զինվորների վիճակի, Արցախից ՀՀ պացիենտների տեղափոխման կազմակերպման մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, տեղեկացրել է, որ մշտական կապի մեջ են այնտեղի գործընկերների հետ։ 

Ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմակերպվում է պացիենտների տեղափոխումը Հայաստան. «Մինչ այժմ 77 պացիենտ է տեղափոխվել Երևան և ստացել բժշկական օգնություն։ Չեմ կարող ասել, որ սա պարզ և հեշտ գործընթաց է, բայց մենք գործարկում ենք բոլոր միջոցները, որ այն պացիենտները, որոնք կարիք ունեն մասնագիտացված բուժօգնության, տեղափոխվեն Երևան»։

 

Ավանեսյանը նաև խոսեց զորանոցի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին և ասաց, որ տղաների վիճակը գնահատվում է նորմալ.

 

«Բուժման պրոցեսը բարեհաջող է ընթանում։ Ինչպես նշել եմ, ապաքինման պրոցեսը երկար է, որովհետև մի քանի էտապով պետք է իրականացվի բուժումը՝ վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական։ Այնպես որ, ամեն ինչ բարեհաջող, նորմալ ընթացքով է գնում»։

 

Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թուրք-սիրական սահմանին երկրաշարժից հետո Թուրքիա փրկարարներ ուղարկելուն՝ Ավանեսյանը շեշտել է. «Հայաստանի կողմից մարդասիրական աջակցությունը կարևոր ընդգծում է և անհրաժեշտ միջոցառում»։

Քաղաքականություն

Պատահարներ