Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպիսով, նրա նկատմամբ հնարավոր կլինի հանրային քրեական հետապնդում հարուցել։
Հիշեցնենք, որ Չարչյանի դեմ միջնորդությունը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ընդդիմադիր պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 68-ը։ Կողմ է քվեարկել 67-ը, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային, 1 քվեաթեթիկ անվավեր է համարվել։
Ըստ Վարդապետյանի ներկայացրած միջնորդության` Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի ( «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Իսկ երեկ` փետրվարի 8-ին էլ խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...