ԱՄՆ կոնգրեսականը բանաձև է ներկայացրել Ուկրաինային օգնության դադարեցման մասին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգից հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը և նրա ութ գործընկերները Սպիտակ տանը կոչ են անում դադարեցնել Կիևին ուղղված աջակցությունը: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
Ինը էջանոց փաստաթղթի նախագծում նրանք թվարկում են ռազմական տեխնիկա, որը Վաշինգտոնն արդեն տրամադրել է ուկրաինական կողմին կամ պատրաստվում է ուղարկել։ Գետցը սպառազինության ընդհանուր արժեքը գնահատել է ավելի քան 27 միլիարդ դոլար։ Քաղաքական գործիչները վկայակոչում են տեղեկություններն այն մասին, որ նման օգնությունը սպառում է հենց Միացյալ Նահանգների պաշարները:
«Ամերիկան կառավարելի անկման մեջ է, և իրավիճակը կվատթարանա, եթե մենք շարունակենք հարկատուների գումարները ծախսել արտասահմանյան պատերազմների վրա: Մենք պետք է դադարեցնենք Ուկրաինային օգնության մատակարարումը և պահանջենք, որ այս հակամարտությունում բոլոր կողմերն անհապաղ խաղաղության համաձայնություն ձեռք բերեն»,- կոնգրեսականի խոսքերն է մեջբերում Fox News-ը։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրո...
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Քննարկվում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր...