Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը շուտով կմտնի Հայաստան. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Շուտով Հայաստան կմեկնի ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Շատ շուտով կունենանք լավ նորություն: Գործարք կա, որը շուտով կավարտվի, և ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,–ասաց նա։
Ըստ նրա` օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով իրենց համար առաջնահերթություն է աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելը: Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է: Քերոբյանը հիշեցրեց, որ նախորդ տարի օրինակ «Nvidia» ընկերությունը մտավ ՀՀ։
2022 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։
Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...