ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը ցուցադրել է կադրեր` ռազմական կործանիչների ստորգետնյա բազայից

Իրանի զինված ուժերը տեսանյութ են հրապարակել ռազմական կործանիչների ստորգետնյա բազայից: Տեսակադրերում երևում են թունելներով բազայից դուրս եկող կործանիչներ ու այնտեղ պահվող հրթիռներ։ Այս մասին նշում է Al Arabia-ն:

 

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին ասել է․ «Մեր թշնամիները, որոնք սովորաբար սխալ տեղեկություններ ունեն, երբեմն պետք է տեսնեն, թե ինչի ենք մենք ընդունակ։ Դա կօգնի խաղաղություն պահպանել աշխարհում և տարածաշրջանում»։

 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին ասել է, թե սիոնիստական ռեժիմից բացի, եթե հարևան կամ աշխարհի որևէ երկիր կամ տարածք որպես բազա օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ բազան կենթարկվի Իրանի ծանր հարձակմանը։

Քաղաքականություն

Պատահարներ