Ադրբեջանը պետք է դադարեցնի «բողոքի ցույցերը» Լաչինում. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն
Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ նշվում է, որ արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայ արգելափակված է ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից:
«Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։
Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։
Նրանք ապօրինաբար նկարահանել են երեխաներին և հոգեբանական բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Ըստ ընկերության՝ Ադրբեջանի կողմից ոչ մի ազդանշան չկա, որ ճանապարհը մոտ ապագայում կբացվի։
Նշվում է, որ թեև Միջազգային Կարմիր Խաչը կարողացել է մինչև Սուրբ Ծնունդը մի քանի տոննա սննդամթերք և դեղորայք բերել տարածաշրջան, սակայն մուտքի միակ ճանապարհը դեռևս արգելափակված է:
Ընկերության ղեկավար Ջոնաթան Սպանգենբերգի խոսքով, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ցանկանում են ապրել և մնալ այնտեղ: Մարդկային աղետը կանխելու համար Մարդու իրավունքների միջազգային ընկերության նախագահը գերմանական կառավարությունից հստակ խոսքեր է ակնկալում նաև այն պատճառով, որ օրեցօր մեծանում է ռազմական տեղակայման վտանգը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...