ՌԴ փրկարարները մեկնում են Թուրքիա և Սիրիա, իսկ զինվորականներն արդեն օգնում են սիրիացիներին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նաև Սիրիայում զորքերի խմբավորման հրամանատարին է հրահանգել օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Շոյգուն հեռախոսով զրուցել է թուրք գործընկերոջ` Հուլուսի Աքարի հետ և օգնություն առաջարկել նրան, այդ թվում՝ բուժօգնություն տուժածներին։
Աքարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին և խոստացել է առաջիկայում կոնկրետ առաջարկներ պատրաստել։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1541 մարդ, տուժել` ավելի քան 9 հազարը։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1315-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...