ԵՄ պետությունները պատրաստ են օգնել Թուրքիային և Սիրիային
ԵՄ պետությունները պատրաստ են օգնել Թուրքիային և Սիրիային երկրաշարժից հետո, որի հետևանքով այդ երկրներում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքացիական պաշտպանության մասնագետներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Տայանին նաև իր աջակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին, որը երկար տարիներ պատերազմից հետո «հերթական ծանր հարվածն է ստանում»:
Հաորդվում է, որ երկրաշարժից հետո Քահրամանմարաշ (Մարաշ) և Գազիանթեփ (Այնթապ) քաղաքների օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթերի սպասարկումը, սակայն Անկարայում, Անթալիայում և Ստամբուլում թուրքական հիմնական օդանավակայանները շարունակում են գործել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...