Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն մեղադրել է դաշնակիցներին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրի որոշ դաշնակիցների մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձի և Ստամբուլի Իսթիքլյալ փողոցում անցյալ տարի տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկությունները թաքցնելու մեջ, այս մասին գրում է Yeni Şafak թերթը։
«Որոշ երկրներ, որոնք հայտնի են որպես «բարեկամներ և դաշնակիցներ», որդեգրել են «Ինչ ուզում է լինի, միայն թե Թուրքիայում կայունություն չլինի» դիրքորոշումը։ Մի՞թե մենք չգիտենք, որ Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած հարձակման հետևում կանգնած էին նրանք, ում հետ դուք ձեռք ձեռքի էիք տված: Մենք չգիտե՞նք, որ դուք վազում էիք մեր անվտանգության կազմակերպության, մեր հետախուզական ստորաբաժանումների շուրջը՝ մտածելով. «Հետաքրքիր է, նա դա մե՞ր զենքի օգնությամբ է արել։ Մենք գիտենք, թե ովքեր են նրանք, ովքեր տարիներ շարունակ մեզ համար ընկերներ ու դաշնակիցներ էին թվում և փորձում էին խայթել մեզ օձի պես»,-ասել է Սոյլուն՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիան ձախողեր, ապա նրան «կվերաբերվեին որպես գաղութային ջոկատի»։
«Այսօր նրանք տարբեր հնարքներ են գործադրում, որովհետև Թուրքիան հաջողակ է։ Նրանք մեծ հույսեր էին կապում այս ձմռան հետ. եթե այդքան շատ բան գիտեիք, ինչո՞ւ չեք տեղեկացրել Թուրքիային Իսթիքլյալ փողոցում ՔԱԿ/PYD-ի (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) հարձակման մասին։ Որովհետև դուք նույնպես կանգնած էիք հուլիսի 15-ի իրադարձությունների հետևում (2016-ի այդ օրը Թուրքիայում, պաշտոնական Անկարայի տվյալներով, հեղաշրջման փորձ է տեղի ունեցել)։ Մենք միջազգային գործողության հետ ենք բախվել»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...
Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգությու...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...