Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց` Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը. Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ ընդդիմության ելույթներին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետևում է ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսմանը։
Նրա խոսքով՝ ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։
«Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին: Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։
Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։
Այս բոլոր տեքստերը, սիրելի՛ բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։
Իսկ թե ինչու են նրանք սա անում՝ կռահեք ինքներդ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...
Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգությու...