Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը Ռուսաստան չի չեղարկվել. ՌԴ ԱԳՆ
Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Ռուսաստան:Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը` միաժամանակ հավելելով, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի` Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները դեռ քննարկվում են։
«Ժամկետները հայտնի չեն, մենք դեռ պատասխան չենք ստացել, դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել։ Այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել», - ասել է Քաբուլովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Քննարկվում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...