ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել իրանական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության խորհրդի անդամների նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկում ներառել են իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող Paravar Pars ընկերության տնօրենների խորհրդի անդամներին։ Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, գրում է ТАСС-ը:
 

Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը ռեեստրում ներառել է իրանական «Փարավար Փարս» ընկերության ութ ղեկավարների, որոնց նկատմամբ նախկինում ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցներ էին կիրառվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի համար Shahed-ի շարքի անօդաչու թռչող սարքերի արտադրության համար:
 

Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարներից մեկն արդեն գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների տակ, այժմ նրա նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել։
 

Ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել նաև իրանական երկու նավ։ 

Քաղաքականություն