Պրանկերներ Վովանը և Լեքսուսը Պորոշենկոյի անունից զանգահարել են Բոլթոնին. հայտնի է` ինչ է խոսել Բոլթոնը
Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից զանգահարել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին: Տեղեկատվությունը փոխանցում է News.ru-ն:
Չիմանալով զրուցակցի իրական ինքնության մասին՝ Բոլթոնը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին «ռուս իմպերիալիստ» է անվանել։ Նա կասկած է հայտնել առ այն, որ ռուս քաղաքական գործիչը երբևէ հավատարիմ է եղել լիբերալ հայացքներին, թեև նման տպավորություն էր ստեղծել Վլադիմիր Պուտինից հետո ՌԴ նախագահ դառնալու օրոք։
«Ես վստահ չեմ, որ նա երբևէ իսկապես լիբերալ է եղել: Ինչպես գիտեք, նա նախագահ դարձավ մենաշնորհի և Ռուսաստանի Սահմանադրության պատճառով, Պուտինը չէր կարող ինքն իրեն նախագահ ընտրել։ Չեմ կարծում, որ Մեդվեդևը փոխվել է։ Կարծում եմ՝ նա միշտ էլ այսպիսին է եղել։ Մենք Արևմուտքում կարծում էինք, որ նա տնտեսության առումով լիբերալ է և որ նրա հետ կապված ամեն ինչ լավ կլինի։ Բայց հենց սկզբից նա ռուս իմպերիալիստ էր»,- նշել է Բոլթոնը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Չարլզ III-ը հանրության առաջ հայտնվել է ծակ գուլպայով
Թագավոր Չարլզ III-ը հանրության առաջ հայտնվել է ծակ գուլպայով: Այս մասին գրում է Комсомольская правда-ն և նշում, որ ամբող...
Դանի Ալվեսին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ 39-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը սեռական հարաբերություն է ունեցել տ...
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրուհին վաճառում է տունը 15 մլն ֆունտով
Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի նախկին սիրեցյալը վաճառում է իր տունը բրիտանական Շրոպշիր կոմսությունում այն բանի...
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում մոդելները հայտնվել են կենդանիների գլուխներով զգեստներով
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում Schiaparelli-ի ցուցադրության ժամանակ պոդիում են դուրս եկել վայրի կենդանիների լ...