«Խաբված գյուղ». Ինչու են լեհ ֆերմերները փակում Ուկրաինայի հետ սահմանը

Լեհաստանի ֆերմերները փակել են  լեհ-ուկրաինական սահմանի ճանապարհները՝ հացահատիկի բեռնատարների մուտքը հանրապետություն կանխելու համար։ Նրանք բողոքում են ուկրաինական գյուղմթերքի ներկրման դեմ։ Ուկրաինական հացահատիկի և այլ սննդամթերքի պարզեցված ներմուծումը ԵՄ երկրներ դժվարություններ է ստեղծել տեղական արտադրողների համար։ 

 

Ավելի վաղ Լեհաստանը նշել էր, որ 2022 թվականին Ուկրաինայից որոշակի մշակաբույսերի ներմուծումը հարյուրավոր անգամ աճել է, ինչի պատճառով տեղի ֆերմերները չեն կարող վաճառել իրենց ապրանքները։

 

«Բողոքի պատճառը Ուկրաինայից հացահատիկի անվերահսկելի ներհոսքն է։ Ոչ թե քանակն է վերահսկվում, այլ առաջին հերթին որակը»,- ​​պարզաբանել են հանրահավաքի կազմակերպիչները։

 

Առավոտյան կազմակերպության ներկայացուցիչները, օգտագործելով տրակտորներ, փակել են ճանապարհները Օկոպի, Կորչովայի, Լյուբիչա-Կռուլևսկայայի, Մեդիկայի և այլ շրջաններու

 

Ըստ լրատվամիջոցի`  ցուցարարները պաստառներ են բերել, որոնց վրա գրված է եղել. «Լեհական արտադրանքը առողջարար է, տեխնիկական հացահատիկը ստի և իշխանության այլասերվածության խորհրդանիշն է»:

Քաղաքականություն

Պատահարներ