Ֆրանսիան ևս ժամանակավոր փակել է իր գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում
Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից հետո Ֆրանսիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես փակել է իր գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը։
Հաղորդվում էր, որ այն տարածքում, որտեղ գտնվում են հյուպատոսությունները, ահաբեկչական հարձակումների վտանգ կա։
Ավելի վաղ Նիդերլանդների հյուպատոսությունն էր դադարեցրել աշխատանքը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին Ստամբուլում ահաբեկչությունների հնարավորության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումների...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պա...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխ...