Բլինքենը Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական է նշանակել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական:Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Բոնոն աշխատել է որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ԱՄՆ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, Սբ. Աթոռում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, եղել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ և պետքարտուղարի տեղակալի խորհրդականը տնտեսական և բիզնեսի հարցերով:
Բոնոն երկկողմանի կաշխատի համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ խթանելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...