Իրանի շնորհիվ է, որ խուսափել ենք Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից. փոխարտգործնախարար
Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։ Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի միջոցով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։ Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։
«Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...