Մերձավոր Արևելքում կատարվողը Արցախի դեմ ագրեսիայի հետևանքն է. Դավիթ Բաբայան
Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում և ինչ կլինի հետո, արդյունքն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2020 թվականին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիայից հետո: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Փոքր Արցախ-Ղարաբաղն իսկապես հզոր վահան էր արմատականության և էքսպանսիոնիզմի շարժման դեմ»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժն Արցախի խաղաղ բնակավայրերը ենթարկել է հրետանային և հրթիռային հարձակումների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման։
Դեկտեմբերի 12-ից մինչ այժմ Արցախի Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...