Քաղաքականություն

Թեհրանում տարհանվել և Բաքու է ուղարկվել Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը

Թեհրանում տարհանվել և Բաքու է ուղարկվել Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը
Թեհրանից տարհանված Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներով և նրանց ընտանիքներով ինքնաթիռը կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին գրում է Интерфакс-ը։ «Ադրբեջանական ավիաուղիների»…

Թեհրանից տարհանված Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներով և նրանց ընտանիքներով ինքնաթիռը կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

 

«Ադրբեջանական ավիաուղիների» հատուկ չվերթով Իրանից տարհանվել են դեսպանատան աշխատակիցները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Բաքու է հանձնվել նաև դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա զինված ահաբեկչության հետևանքով զոհված դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի դին։  Բացի այդ, Ադրբեջանի մայրաքաղաք է թռչել դեսպանատան վիրավոր մի պահակ։

 

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, լրագրողներին մեկնաբանելով դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, ասել է. «Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ երկիրը, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատասխանատու է անվտանգության համար։ Հետևաբար, Իրանը պատասխանատու է ահաբեկչության և դրա ծանր հետևանքների համար»։

 

Նա ասել է, որ Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, սակայն Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործել։

Նմանատիպ հոդվածներ

Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250