Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում 2 երկրի կապերի վերականգնման համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ ԶԼՄ–ների հարցերին տված պատասխաններում, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին։
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հունվարի 6-ին հայտարարել էր, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին։
ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Երկուսի հետ մենք այսօր էլ սերտ կապի մեջ ենք։ Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ–թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...