ՀՀ քաղաքացիներին կարգելեն դոլարով ու եվրոյով վարկեր ստանալ. ՔՊ–ն նոր նախագիծ է քննարկել
Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Խորհրդարանի օրակարգ անցած նախագծի համաձայն` հայաստանյան բանկերը արտարժույթով վարկեր կկարողանան տալ միայն օտարերկրյա քաղաքացիներին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից։
«Մարդու եկամուտները բացարձակապես դրամային են, սակայն շատ ռիսկային տեղում մարդը ներդրում է անում եվրոյի տեսքով, օրինակ` 400 դրամ փոխարժեքի ժամանակ քաղաքացիները եվրոյով հիփոթեքային վարկեր են վերցրել, և այսօր նրանք արդեն 430-440-ով են վճարում։ Պատկերացրեք` վաղը կարող է 700 դառնալ, որովհետև եվրոյի կուրսը տարբեր ժամանակներում շատ մեծ տատանումներ է ունենում, և կարող է պարզվել, որ այդ մարդը վարկի դիմաց վճարում է ոչ թե 4-5 տոկոս, այլ 50-60, որովհետև այդպիսի մեծ տատանումներ կարող են լինել»,– նշել է Պապոյանը։
Նրա խոսքով` այդ իրավիճակներում նաև վարկի մարման ռիսկեր են առաջանում։ Պատգամավորի ներկայացրած պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում «չաշխատող» (չվճարվող) վարկերը դրամային վարկերի մեջ 1 տոկոս են կազմում, իսկ արտարժութային վարկերի մեջ` 5-6 տոկոս։
Քննարկման ավարտին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՔՊ–ական պատգամավորների օրենսդրական առաջարկին։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հայաստանյան բանկերը նախագծի վերաբերյալ որևէ առաջարկ կամ դժգոհություն դեռևս չեն ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատ...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։&nb...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախ...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...