Նրանք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում. Զախարովան բացատրություն է պահանջում գերմանական կողմից
ՌԴ ԱԳՆ-ն բացատրություն է պահանջում գերմանական կողմից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հայտարարության վերաբերյալ առ այն, որ եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ, գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։
«Նրանք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում։ Գերմանիայի արտգործնախարարն ասում է, որ իր երկիրը, այլ երկրների հետ, պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ նույն նախարարությունն իր երկիրը չի համարում հակամարտության կողմ»,- գրել է Զախարովան։
Նա կոչ է արել իր գերմանացի գործընկերներին պարզաբանել իրավիճակը: Զախարովան նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ Կիևին աջակցություն ցուցաբերելը Գերմանիային չի դարձնում Ուկրաինայի հակամարտության կողմ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկո...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում...