Ջոկովիչի հայրը բացատրել է, թե ինչու է Ավստրալիայի բաց առաջնությունում արտահայտվել ի օգուտ ռուսների
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը, բացատրել է, թե ինչու է նկարվել ռուս երկրպագուների հետ և պաշտպանել Ռուսաստանին Ավստրալիայի բաց առաջնությունում։
«Իմ նպատակը չի եղել նման վերնագրեր ստեղծելը։ Ես Նովակի երկրպագուների հետ փողոցում էի և ամեն ինչ արեցի` նրա հաղթանակը տոնելու համար։ Ես լուսանկարվեցի երկրպագուների հետ և բռնվեցի դա անելիս:
Իմ ընտանիքը վերապրել է պատերազմի սարսափը, ուստի մենք միայն խաղաղություն ենք ուզում: Որոշեցի, որ Նովակի մնացած հանդիպումները կդիտեմ տնից»,- Սրդյան Ջոկովիչի խոսքերն է փոխանցում codesports-ը։
Հիշեցնենք, որ Ջոկովիչի և ռուս Անդրեյ Ռուբլևի հանդիպման ավարտից հետո Սրջան Ջոկովիչին տեսել են մի տղամարդու հետ, որը կրել է Z տառով մարզաշապիկ` «որտեղ մենք, այնտեղ Ռուսաստանը» գրությամբ: Տղամարդու ձեռքում եղել է նաև Ռուսաստանի դրոշ՝ Պուտինի պատկերով։ Մարզիկի հայրն էլ ասել է. «Կեցցե ռուսները»։
Մրցաշարի կազմակերպիչներն ավելի վաղ արգելել էին Ռուսաստանի և Բելառուսի դրոշները Ավստրալիայի բաց առաջնության տրիբունաներից՝ ուկրաինացի հանդիսատեսների բողոքների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Coca-Cola-ն կթողարկի նոր հեռախոսներ` ColaPhone
Համացանցում տեղեկություններ կան` Coca-Cola-ն պատրաստվում է թողարկել բրենդային սմարթֆոն, որը կոչվում է ColaPhone։ Հեռախոս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռոնալդուի հետ կատակել են. քնած ժամանակ նրա բերանը ուտելիք են դրել
Ռիկարդո Ռեգուֆեն, որը, ըստ տարբեր տեղեկությունների, պորտուգալացի հարձակվող Ալ-Նասրի Կրիշտիանու Ռոնալդուի նոր գործակալն է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները ազատում են անվադողի մեջ մնացած արջին
Մերձմոսկվայի «Центроспас» ջոկատի աշխատակիցներն ազատել են արջին, որը անհաջող կերպով մնացել էր մեքենայի անվադողի մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիքսել են «Գրեմմի»-ի ժամանակ Լոպեսի և Աֆլեքի վեճը
Տեսախցիկը ֆիքսել է նախօրեին Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ աստղային հյուրերից երգչո...