Հրեշավոր հարձակում է. Էրդողանը` Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
Նրա խոսքով՝ սա «հրեշավոր հարձակում է»։ Քաղաքական գործիչն ասել է, որ դատապարտում է դա և իր ցավակցությունն է հայտնում ողբերգական դեպքի կապակցությամբ։
«Խստորեն դատապարտում եմ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զազրելի հարձակումը, որը հանգեցրեց մարդու մահվան։ Ցավակցում եմ մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Էրդողանը։
Հունվարի 27-ին հաղորդվել էր, որ առավոտյան զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը վիրավորվել։
Տեղական հրապարակումների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել մոտավորապես 8:30-ին։ Հարձակման զոհ է դարձել Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ով դիմադրել է հարձակվողներին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...