Սա միայն մարդու իրավունքների հարց չէ, այլ պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն. Արմեն Գևորգյանը` ԵԽԽՎ-ում
Ադրբեջան կառավարությունը, ինչպես և այս այստեղ գտնվող նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Նրանք չեն ցանկանում, որ դուք օգտագործեք այս չճանաչված երկրի անունը, չեն ցանկանում, որ խոսենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած անմեղ զոհերի մասին։ Ավելին, 2021 թվականին Ադրբեջանը օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը, անցած սեպտեմբերին էլ 3-օրյա նոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի հարավային շրջանում, չի ցանկանում դուրս բերել զորքերը, ավելին` ամրաշինական աշխատանքներ է իրականացնում»,– ասել է Գևորգյանը։
Իր խոսքով` այսօր էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի։ Ադրբեջանի կառավարությունն արդեն 46 օր է՝ շրջափակման մեջ է պահում բնակչությանը` խոչընդոտելով նրանց արժանապատիվ կյանքի իրավունքին, տեղաշարժման ազատությանը, սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրմանը։
Գևորգյանը շարունակել է, որ սա միայն մարդկանց իրավունքների հարց չէ, այլ Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...