«Ինչո՞ւ այս սահմանը բաց չէ». Փալյանը հայ-թուրքական սահմանից դիմել է Էրդողանին
«Ի՞նչն է խանգարում այս սահմանը բացել»,- այս մասին հայ-թուրքական սահման կատարած այցի ընթացքում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` դիմելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մենք գտնվում ենք Թուրքիա-Հայաստան սահմանին և, ցավոք, այս սահմանը փակ է 30 տարի: Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը և քրդերն այս տարածաշրջանի ժողովուրդներն են, բայց, ցավոք, նրանք բաժանվեցին անցյալ դարի տրավմաների պատճառով։ Հիմա ժամանակն է, որ թուրքերը, հայերը, քրդերը գրկեն միմյանց, երկու տարի առաջ պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ պատերազմի ավարտից հետո սկսվեց և՛ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը։ Թուրքիան և Հայաստանը նշանակեցին հատուկ բանագնացներ և սկսեցին բանակցությունները»,- ասել է Փայլանը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նախագահ Էրդողանն ասել էր, որ սահմանը կարող է բացվել նախ երրորդ երկրների, ապա՝ Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար։
«Ես հարցնում եմ նախագահ Էրդողանին, թե ինչո՞ւ այս սահմանը բաց չէ։ Ի՞նչն է խանգարում ձեզ այս սահմանը բացել։ Կորցնում են և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանի բնակիչները։ Կարսը, Իգդիրը, Արդահանը, Աղրին, Դողուբայազետն են կորցնում։ Այս տարածքի շրջաններն ու ապրող մարդիկ կորցնում են»,- ասել է Փայլանը։
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հայազգի պատգամավորն առաջարկել է սահմանի դարպասն անվանակոչել Հրանտ Դինքի անունով։
[afa82dd9858bf910b459f26574be5561.jpg]
[d2b62c216fb9143bd929a6b43ed40668.jpg]
[5ff549ead4a570c523f458462f6211b2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...