Բիլ Գեյթսը Զելենսկու կառավարությունն անվանել է «աշխարհի ամենավատերից մեկը»

Ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարեկցել է ուկրաինացիներին։ Այս մասին գրում է Kp.ru-ն: Նա ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունն անվանել է «աշխարհի ամենավատ կառավարություններից» մեկը՝ խիստ կոռումպացվածության պատճառով։ Նա իր կարծիքն է հայտնել Ավստրալիայի Լոուի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
 

«Ուկրաինայի կառավարությունն աշխարհի ամենավատ կառավարություններից մեկն է։ Այն կոռումպացված է և վերահսկվում է մի քանի հարուստների կողմից: Նկատի ունեմ, որ դա շատ տխուր է ժողովրդի համար»,- ասել է Գեյթսը:
 

Նա նաև հավելել էց, որ ուկրաինական գյուղատնտեսական հողերը շատ ավելի բերրի են, քան ամերիկյանը, ինչը վկայում է պետության մեծ ներուժի մասին։

 

Անցյալ տարի Ուկրաինայի ղեկավարը հավաստիացրել էր, որ բոլոր կոռումպացված պաշտոնյաները, ովքեր եղել են Ուկրաինայում, լքել են երկիրը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը բազմիցս մեկնաբանություններ է արել Ուկրաինայում կոռուպցիայի բարձր մակարդակի, ինչպես նաև այն փաստի մասին, որ Զելենսկին հեռացնում է իր բոլոր հիմնական մրցակիցներին քաղաքական ասպարեզից և առանց մոտիվացիայի պաշտոնանկ է անում բարձրաստիճան պաշտոնյաներին և անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։

Քաղաքականություն