7 կիլոգրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել. Բրազիլիա
Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կատարել:
27-ամյա Կլիդիանա դոս Սունթոսն Ամազոնաս նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։
Ծնվելու պահին երեխան կշռել է յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։ Հաղորդվում է, որ տղան գերազանցել է ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը:
Երեխայի առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկներն անհանգստանալիս են եղել, որ ծննդաբերությունը դժվար կլինի, բայց, ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Կլիդիանան իրեն լավ է զգում և ուրախ է, որ վերջապես բազմազավակ մայր է դարձել։ Կինը գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին խնամքի և ուշադրության համար։
«Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չլինեին», - ավելացրել է նա:
Այժմ կինը պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվելուն և ծրագրում է ժամանակ հատկացնել իր ընտանիքին։
[ecf3e333f755ba3d76c1ee7f173d04ae.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Ալվեսի գործից. տեսախցիկները ֆիքսել են` քանի րոպե է ֆուտբոլիստը զուգարանում եղել կնոջ հետ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին գրում է Sport.ru: Նշ...
Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ. կինը պատմել է` իրեն դաժանաբար բռնաբարել են լիմուզինում
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են...
Դանի Ալվեսը գիշերային ակումբում ձեռքը դրել է մի կնոջ ոտքին` առանց վերջինիս համաձայնության. ֆուտբոլիստը ձերբակալվել է
«Բարսելոնայի» լեգենդ Դանի Ալվեսը ձերբակալվել է գիշերային ակումբում՝ առանց կնոջ համաձայնության սեռական գործողություններ ա...
Տղամարդը մոլագարի պես հետապնդում է հայտնի դերասանին. Ռիվզը դատարան է դիմել
Դերասան Կիանու Ռիվզը ստիպված է եղել դիմել դատարան՝ անհանգստացնող երկրպագուի պատճառով, ով փորձել է ապացուցել իր ազգ...