Նոր մանրամասներ Ալվեսի գործից. տեսախցիկները ֆիքսել են` քանի րոպե է ֆուտբոլիստը զուգարանում եղել կնոջ հետ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին գրում է Sport.ru:
Նշվում է, որ տեսախցիկները ֆիքսել են, որ բրազիլացին և նրան բռնաբարության մեջ մեղադրող կինը մոտ 15 րոպե գտնվել են զուգարանում։
Նշենք, որ կնոջ խոսքով՝ Ալվեսը բռնաբարել է իրեն գիշերային ակումբի զուգարանում։ Հենց զուգարանում տեսախցիկներ չեն եղել։
Ավելի վաղ կատալոնական El Taquigrafo լրատվամիջոցը հայտարարել էր, որ ունի տեսախցիկներից կադրեր, որտեղ երևում է, որ Ալվեսն ու աղջիկը զուգարանում են եղել 47 վայրկյան։ Կատալոնական լրատվականը, սակայն, իր ունեցած կադրերը չի ցուցադրել։
Հիշեցնենք նաև, որ Դանի Ալվեսը պատասխանել է սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին:
«Ես հերքում եմ մեղադրանքները։ Այո, ես ակումբում էի զվարճանում։ Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ պարել։ Ես պարեցի և զվարճացա՝ չներխուժելով ուրիշի անձնական տարածք։ Երբ ես գնում եմ զուգարան, ես ստիպված չեմ հարցնել, թե արդյոք այնտեղ որևէ մեկը կա»,- ասել է Ալվեսը իսպանական Antena 3 հեռուստաալիքին։
Նմանատիպ հոդվածներ
Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ. կինը պատմել է` իրեն դաժանաբար բռնաբարել են լիմուզինում
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են...
7 կիլոգրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել. Բրազիլիա
Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կ...
Դանի Ալվեսը գիշերային ակումբում ձեռքը դրել է մի կնոջ ոտքին` առանց վերջինիս համաձայնության. ֆուտբոլիստը ձերբակալվել է
«Բարսելոնայի» լեգենդ Դանի Ալվեսը ձերբակալվել է գիշերային ակումբում՝ առանց կնոջ համաձայնության սեռական գործողություններ ա...
Տղամարդը մոլագարի պես հետապնդում է հայտնի դերասանին. Ռիվզը դատարան է դիմել
Դերասան Կիանու Ռիվզը ստիպված է եղել դիմել դատարան՝ անհանգստացնող երկրպագուի պատճառով, ով փորձել է ապացուցել իր ազգ...