ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերուում հակակառավարական ցույցեր են. ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառում
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Պերուի մայրաքաղաքի փողոցներ՝ դժգոհություն հայտնելու կառավարության աշխատանքից, հայտնում է interfax-ը` վկայակոչելով իսպանալեզու լրատվամիջոցներին։
Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար այն բանից հետո, երբ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են սկսվել։
Բողոքի ցույցերը Լիմայում սկսվել են Պերուի նախագահ Դինա Բոլուարտեի մոտ երկու ամիս փողոց դուրս եկած ցուցարարներին «հրադադար» հաստատելու կոչից մի քանի ժամ անց:
Ցուցարարների կողմից ճանապարհների փակումը և ենթակառուցվածքներին հասցված վնասը պատճառ են դարձել արտադրական գործոնեության դադարեցման, որը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար:
Նշվում է, որ Պերուի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաները մասնակիցների թվով ամենամեծն էին և ամենաբուռնը։
Պերուում բողոքի ցույցեր են սկսվել դեկտեմբերի սկզբին իշխանության ճգնաժամից հետո: Դրանք ընդգրկել են երկրի 11 մարզեր։ Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի ցրումը, 2023 թվականի ընթացքում համընդհանուր ընտրությունների անցկացումը և սահմանադրական ժողովի գումարումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները ծեծում են ցուցարարներին. Ֆրանսիա
Ֆրանսիայում ոստիկանությունը ճնշում է ցուցարարներին, ովքեր դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը: Լրատամիջոցները գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի պետը Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան նկարել և ուղարկել է օտարերկյա ծառայություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռն...
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկո...
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...