Պուտինը Զելենսկու հետ չի խոսել արդեն մի քանի տարի. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին մի քանի տարիներին չեն խոսել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյոք ճիշտ կլինի ասել, թե Պուտինը Զելենսկու հետ մի քանի տարի շարունակ ո՛չ անձնական հանդիպումներ, ո՛չ հեռախոսային կապեր չի ունեցել, Պեսկովը դրական է պատասխանել, գրում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Զելենսկին վերջին անգամ անձամբ զրուցել են 2019 թվականին Փարիզում։ Նրանք երկկողմանի բանակցություններ են անցկացրել նորմանդական ավելի լայն ձևաչափով հանդիպման շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...