Միրզոյանը հանդիպել է Բորելի հետ, քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...