ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների ներկայացուցիչների հետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ:
Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը, այս մասին հաղոդում է «Արմենպրես»-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության առօրյա գործունեությանը, կազմակերպության աշխատանքային մարմինների փոխգործակցությանը ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկո...
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում...