Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Անկարայի խնդրանքով հետաձգվել է անորոշ ժամկետով

 Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները Անկարայի խնդրանքով հետաձգվել են անորոշ ժամանակով, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը։


«Մեր խնդրանքով Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ մեխանիզմը չեղարկվել է անորոշ ժամկետով»,- ասել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի, մեխանիզմի շրջանակներում հաջորդ հանդիպումը պետք է կայանար փետրվարին Բրյուսելում։
 

Անցյալ շաբաթ օրը Ստոկհոլմում ցուցարարները Ղուրան են այրել` Թուրքիայի դեսպանատան մոտ: Ինչպես լրատվականն է նշում` ցուցարարները Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստացել էին նախապես։
Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի հետ

 ստորագրված եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։
 

Բացի այդ, երկու շաբաթ առաջ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները Ստոկհոլմում ցույց էին անցկացրել, որտեղ նրանք վիրավորական հայտարարություններ էին արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին և ոտքերից կախել վերջինիս նմանությամբ պատրաստված խրթվիլակը: Անկարայի գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ քրեական գործ է հարուցել։


Ինչպես նախօրեին ասել էր Թուրքիայի ղեկավարը, Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումի համար։
Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են միանալ ՆԱՏՕ-ին 2022 թվականի մայիսի 18-ին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Նրանց հայտերն արդեն հավանության են արժանացել դաշինքի 28 երկրների կողմից, սակայն Հունգարիան ու Թուրքիան չեն վավերացրել դրանք։

Քաղաքականություն

Պատահարներ