«Լավրովն էլ է ուզում այս հայկական կտոր հողը նվիրի թուրքերին». ՔՊ պատգամավոր
Պաշտպանության նախարր Սուրեն Պապիկյանի հետ հիմնականում քննարկվել է վերջին դեպքերը, որոնք կատարվել են Վարդենիսի հատվածում. ինքը պատասխանեց, որ քննությունը կվերջանա և ամեն ինչ կպարզվի քննության ավարտից հետո: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը:
Ըստ Մելքոնյանի կան որոշ հարցեր, որոնք պետք է դեռևս պարզվեն․ «Այնտեղ մութ բաներ կան, որ քննությունը պետք է պարզի։ Այդ գիշերով ինչ գործ ուներ բենզինը կացարանում, կամ կապիտանը ինչու գնաց բենզինը բերեց»։
Անդրադառնալով Եվոպական Միության որոշմանը, ըստ որի՝ 2 տարով Հայաստան է ուղարկվելու քաղաքացիալական առաքելություն, պատգամավորը պատասխանեց․ «Դա նշանակում է 2 տարի մենք կարող ենք զբաղվել մեր երկրի տնտեսությամբ, բանակաշինությամբ։ Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի»։
Հարցին, թե ինչու Ադրբեջանը միջանցքը չի բացում նույնիսկ, երբ պաշտոնական ԱՄՆ-ն է հորդորում բացել ճանապարհը, Մելքոնյանը պատասխանեց․ «Ալիևը կարող է ՌԴ-ի հորդորը չլսի, բայց եթե ԱՄՆ-ի հորդորը չլսի, իր վրա ծանր է նստելու»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությւոնների խնդիրներին պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչնչով չեն օգնում և պետք է արևմուտքի հետ համագործակցենք ու մեզ համար ստեղծենք այլընտրանքներ․ «Լավրովն էլ է ուզում այս հայկական կտոր հողը նվիրի թուրքերին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավո...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...