ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը հակադարձել է ադրբեջանցուն, ով փորձել է խեղաթյուրել փաստերը
Ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաևան ԵԽԽՎ ամբիոնից միտումնավոր սուտ է հնչեցրել՝ փորձելով խաբել վեհաժողովի պատվիրակներին։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին «Սեռական բռնությունը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Կոնուլ Նուրուլլաեւան հայտարարել էր, որ «Ադրբեջանը բազմիցս զգացել է սեռական բռնության բացասական ազդեցությունը հակամարտության ժամանակ»։ Կոնուլ Նուրուլլաեւան հայտարարել էր, որ «հազարավոր ադրբեջանցի կանայք դարձել են տարբեր տեսակի սեռական բռնությունների զոհեր ղարաբաղյան պատերազմի» եւ այլ հակամարտությունների ժամանակ։
Այսպիսով, ադրբեջանցի պատվիրակը փորձել է «չեզոքացնել» հայ կին զինվորների հրեշավոր սպանությունների մասին սահմռկեցուցիչ տեղեկատվությունը։
«2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը ցնցված էր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված սարսափելի տեսանյութերից։ Բոլոր գերեվարված կանանց մարմինները ենթարկվել են խոշտանգումների։ Այս տեսանյութերը տեսել են նաեւ այս կանանց երեխաները։ Այդ կանանց աճյունները այդպես էլ չեն հանձնվել հայկական կողմին»,- ի պատասխան ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մի քանի հայ կանայք խոշտանգումների են ենթարկվել եւ սպանվել ադրբեջանցի զինվորականների կողմից։ Այնուհետեւ ադրբեջանցի զինվորները անդամահատել եւ հրեշաբար այլանդակել են մարմինները, իսկ տեսանյութերը տեղադրել սոցիալական ցանցերում՝ հավաքելով հայրենակիցների խրախուսական մեկնաբանությունները։
«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների եւ ադրբեջանցի զինվորականների վայրագությունների վրա, որոնք նրանք կատարել են մեր մարտական դիրքերում մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ», - ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ագրեսիայից օրեր անց Ջերմուկ քաղաքում օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ Նա դեսպաններին առաջարկել էր ճեպազրույցից հետո դիտել տեսանյութը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավո...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...