ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորը անդրադարձել է Աննա Հակոբյանի պահվածքին. Հայկական կողմի արձագանքը
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաեւան դատողություններ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ պահվածքի մասին, այս մասին գրում է News.am-ը:
Նուրուլլաեւան, ելույթ ունենալով վեհաժողովի նիստում, որոշել է արտահայտվել ու քննադատել Աննա Հակոբյանի մասնակցությունը Թեհրանում կայացած «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային կոնգրեսին»։
«Ինչպե՞ս նա կարող է արդարացնել իր մասնակցությունը քարոզչական արշավին, որին մասնակցել են ընդամենը 10 երկրների առաջին տիկիններ»,- հարց է հնչեցրել ադրբեջանցի պատվիրակը:
Նրա խոսքով, «Իրանում այս միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը հակասում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ արեւմտյան երկրների միասնական դիրքորոշմանը»:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հակադարձել է․
«Լսելով ժողովրդավարության գովաբանումը մի երկրի ներկայացուցչից, որն աշխարհում ամենառեպրեսիվներից է, որի «ձեռքբերումները» արձանագրված են բոլոր միջազգային կազմակերպություններ զեկույցներում, մենք կարող ենք արձագանքել միայն ֆեյսփալմով (դեմքը ձեռքի ափով փակող ժեստով)
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկո...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում...