Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան
Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։
Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։ Տեղեկատվությունը փոխանցում է ermenihaber-ը:
Իսլամիստական թվիթերյան էջերը պնդում են, որ հիշյալ խմբավորումը արմատական «Իսլամական Մեծ Արևելքի գրոհայինների ճակատ»-ի (IBDA-C) անդամ է:
Նույնաբովանդակ բողոքի ակցիա է անցկացվել նաև մայրաքաղաք Անկարայում։ Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը և սպառնացել, որ «կկտրեն նրա մատը, ով մատ կթափահարի իսլամի վրա»։
Նշենք, որ դանիացի հակաիսլամ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր իսլամի սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...