Քաղաքականություն

«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ». Սիմոնյանը՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին

Unknown 95 դիտում
«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ». Սիմոնյանը՝ վաշտի կացարանում բռնկված հրդեհի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազատ գյուղի վաշտի կացարանում բռնկված հրդեհին:

 

«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ, որովհետև գործառույթի մասով ինքն ամբողջությամբ արել է իր աշխատանքը։ Պաշտպանության նախարարի վերաբերյալ քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղի։ Կարևոր է այն, որ պատերազմից հետո պարոն Պապիկյանն իր վրա պատասխանատվություն է վերցրել բանակն այդ վիճակում վերցնել ու բարեփոխումներ սկսել»,– նշեց Սիմոնյանը։

 

Սիմոնյանն ասաց, որ Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել է և փոխվում է, և հիմա նաև դրսից տարբեր որակի և տարբեր բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու:

 

Լրագրողի այն դիտարկմանը, որ եթե մոդուլային զորանոցների մասին է խոսքը, սեպտեմբերից հետո էլ հնարավոր էր կահավորել և ոչ թե ճոխ ծախսեր անել, օրինակ՝ վարչապետի աշխատակազմի վերելակի համար, ծառայողական մեքենայի համար, պատգամավորների աշխատավարձերի, պարգևավճարների համար, Սիմոնյանը նշեց.

 

«ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018 թ-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք: Այնպես չի, որ կա գումար, որը որ ընտրություն է կատարվում վերելակի կամ մեքենայի վրա ծախսել, թե բանակի, և որոշում է կայացվում բանակի վրա չծախսել»,-ասաց Սիմոնյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250