«Մենք պատրաստ ենք». Հունաստանի արտգործնախարարը՝ Էրդողանի հայտարարությունների մասին
Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տեղեկատվությունը փոխանցում է ermenihaber-ը:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից:
«Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը:
Թուրքիայից հնչող սպառնալիքների համատեքստում նա նաև ընգծել է, որ Հունաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, գտնվում են բարձր մակարդակի վրա:
Անդրադառնալով, այն փաստին, որ ԱՄՆ-ն արդիականացնելու է Թուրքիայի տրամադրության տակ գտնվող 40 միավոր F-16 կործանիչները, Հունաստանի արտգործնախարարը նկատել է տվել, որ Հունաստանն այդ ժամանակ արդեն կունենա 83 միավոր F-16 Blok կործանիչ: Ըստ նրա՝ Հունաստանը նաև ստանալու է Rafale և F-35 գերժամանակակից կործանիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...