Իրանը տարածաշրջանի ԵՄ երկրների բանակները ահաբեկչական կճանաչի. Ղալիբաֆ
Իրանը կձեռնարկի անհապաղ և խիստ գործողություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորումների կամ պատժամիջոցների ցուցակում ներառելու քայլի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողությունների դեպքում Իրանը տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի որպես ահաբեկչական խմբավորումներ»,- ասել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է պատասխան արձագանքի։
«Մենք կոչ ենք անում արևմտյան երկրներին լավ մտածել՝ դիվանագիտության պատուհանը փակելու հարցում։ Նրանք չեն կարող մի կողմից պնդել, որ բանակցությունների դռները բաց են, իսկ մյուս կողմից՝ պաշտոնապես հակադրվել քաղաքական կառուցվածքի ու ինքնության այն հատվածին, որը պատկանում է Իրանի ժողովրդին»,- հավելել է Ղալիբաֆը։
Հունվարի 19-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար:
Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունն անվանել է «Եվրոպայի կողմից սեփական ոտքին կրակելու գործողություն»։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...