Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և հայտնվել մայթեզրին. վառելիքի արտահոսք չկա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...
Երևանում 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի տունը
Երեկ Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի բնակարանը, հայտնում է ոստիկանությունը։ ...
Հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ․ Բաբայան
Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մո...
Քաղաքացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին․ կան բերման ենթարկվածներ
Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում քաղաքացիները փակել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Նախկին Պաշտպանության նախարարութ...