Քաղաքացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին․ կան բերման ենթարկվածներ
Այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում քաղաքացիները փակել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր փակել էին ճանապարհը և պահանջում էին, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։ Ճանապարհի երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար էր եղել։ Ոստիկանների հետ տեղի է ունեցել նաեւ քաշքշուկ:
Auroranews-ին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից ասացին, որ այս պահի դրությամբ ճանապարհը բաց է: 3 անձ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։
Հիշեցնենք, ոչ ՊՆ նախկին մասնաշենքում, որը գտնվում է Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում, բնակություն են հաստատել Արցախի մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի արդյունքում զրկվել են իրենց տներից։ Կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը տրվել էր ՊԵԿ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...
Ջրի շշում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կասկածելի զանգվածի ներթափանցումը։Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարո...
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կացարանի հրդեհի գործով կա ձեռբակալված․ Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, թե Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում 15 զինվորի մահվան պատճառ դար...