Հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ․ Բաբայան
Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ այսօր թեթև դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա` այտուցները նվազել են։ Տղաներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Ամեն դեպքում, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, լարվածությունը կա»,- ասել է տիկին Բաբայանը։
Նա հավելել է, որ զինծառայողներից մեկը հիվանդասենյակում է, նրա վիճակը համեմատաբար լավ է։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...
Երևանում 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի տունը
Երեկ Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել. 68-ամյա տղամարդը հրկիզել է փեսայի բնակարանը, հայտնում է ոստիկանությունը։ ...
Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակ...
Պերմ-Գոա չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում․ ինչ է կատարվել ինքնաթիռում
Պերմից Գոա թռչող Azur Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ուզբե...