Պերմ-Գոա չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում․ ինչ է կատարվել ինքնաթիռում

Պերմից Գոա թռչող Azur Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունից։

 

«AZV2463 չվերթը վերահասցեավորվել է Ուզբեկստան այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել ռումբի առկայության մասին»,- ասել են Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունից։

 

Ինքնաթիռում մոտ 240 մարդ է եղել։

 

Սա երկրորդ նման դեպքն է։ Հունվարի 9-ին ռուսական Azur Air ավիաընկերությունը, որը նույնպես թռչում էր Մոսկվա-Գոա երթուղով 244 ուղևորներով և անձնակազմի անդամներով, արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ ինքնաթիռում ռումբի մասին կեղծ հաղորդման պատճառով: Ուղևորները ստիպված են եղել գիշերել Գուջարաթում գտնվող Ջամնագար ավիաբազայում, մինչ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ստուգում էին ինքնաթիռը։ Սակայն երկարատև ստուգման ընթացքում ոչ մի պայթուցիկ կամ կասկածելի առարկա չի հայտնաբերվել, հունվարի 10-ին ինքնաթիռը թռել է Գոա նահանգ։