Շվեդիայի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Ուրբաթ Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված հունվարի 21-ին Ստոկհոլմում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների ցույցի հետ, որը Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Նշվեց, որ PKK-ի հետ կապված շրջանակները վաղը ցույց են հայտարարել Ստոկհոլմի կենտրոնում, և որ ահաբեկչական կազմակերպությունների և նրանց աջակիցների քարոզչական գործունեությունը թույլ տալը եռակողմ համաձայնագրի ակնհայտ խախտում է (Խմբ.` Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև)», - ասել է աղբյուրը:
Նա նաեւ պնդում է, որ հունվարի 21-ին թույլատրվել է «Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումը»։ «Դեսպանին շեշտվեց, որ մենք խստորեն դատապարտում ենք նշված սադրիչ գործողությունը, որն ակնհայտորեն ատելության հողի վրա հանցագործություն է, որ Շվեդիայի կողմից նման վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...