«Սա միջուկային պայթյուն կդառնա ԱՄՆ-ի ժողովրդավարության համար». Սորոսը մեծ գումարներ է վճարել լրատվամիջոցներին
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը տարիներ շարունակ մեծ գումարներ է վճարել ամերիկյան հեղինակավոր և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ միջազգային անցուդարձն ու աշխարհաքաղաքական զարգացումներն իրեն հարմար կերպով լուսաբանելու և մատուցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը՝ MRC Business կազակերպության հետազոտությանը հղումով։
Տեղեկության համաձայն՝ Սորոսի գումարներն ուղղվել են, այդ թվում, CNN-ին, NBC-ին, CBS-ին, Bloomberg-ին, NPR-ին, The Washington Post-ին։ Նշվում է, որ Ջորջ Սորոսն ընդհանուր առմամբ 131 միլիոն դոլար է ծախսել՝ աշխարհի 253 լրատվամիջոցի լրահոսը ուղղորդելու վրա։ Fox News-ը գրում է նաև, որ լրատվամիջոցներին գումարների վճարումն իրականացվել է Սորոսի կողմից ֆինանսավորվող խմբերի միջոցով։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հրապարակումը, նշել է, որ տեղեկությունը, ապացուցվելու դեպքում, «միջուկային պայթյուն» կդառնա ԱՄՆ-ի ժողովրդավարության համար, որը կարելի է փաթաթել սահմանադրության մեջ եւ նետել պատմության աղբանոցը: Ի վերջո, Վաշինգտոնը միշտ պնդել է, որ ԶԼՄ-ների ազատությունն ու անաչառությունը պետության ժողովրդավարական կառուցվածքի հիմքն են։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...