«Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այն իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին:
Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար», - հայտարարել է Պեսկովը:
Պեսկովը նաև անդրադարձել է այն հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ շարունակում է գործել: Նրա խոսքով` մասնակի զորահավաքի շրջանակներում անհրաժեշտ թվով մարդ Է հավաքագրվել:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...