Հասարակություն

Զինվորները տեղավորվել են այդ տներում, քանի որ Ադրբեջանը սեպտեմբերին պայթացրել էր հիմնական զորանոցները. Մարուքյան

Զինվորները տեղավորվել են այդ տներում, քանի որ Ադրբեջանը սեպտեմբերին պայթացրել էր հիմնական զորանոցները. Մարուքյան

Սեպտեմբերի 13-ին, երբ հակառակորդի հարձակուման արդյունքում պայթացվել էր զորամասի տարածքը, ՀՀ Կառավարությունը զորամասի փոխարեն պատվիրել էր իտալական մոդուլային զորանոցներ։ Այդ ընկերությունն առաջարկել էր Աֆղանստանում եղած զորանոցը բերել, բայց Կառավարությունը չի համաձայնել, պահանջել է նորը, որը հիմա արդեն հասել է Հայաստան: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

 

Չնայած դրան, ըստ Մարուքյանի, զինվորները չպետք է պահվեին այն պայմաններում, որում եղել են։ «Զինվորները տեղավորվել են այդ տներում, քանի որ Ադրբեջանը պայթացրել է հիմնական զորանոցները։ Անցել է 4 ամիս, դա է հասցվել անել»,-ընդգծել է նա։  

 

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250