ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել». Փաշինյանը` զորամասի կացարանում բռնկված հրդեհի մասին
Նախնական տվյալներով 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասել է Պապիկյանը։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «էկոակտիվիստների» հանգիստը` հարմարավետ հյուրանոցում. ամերիկացի լրագրողի անդրադարձը
Ադրբեջանցի վարձատրվող «էկոակտիվիստները» հանգստանում են հարմարավետ հյուրանոցում իրենց հաջորդ հերթափոխից առաջ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Ֆրանսիայում. երկրում համազգային գործադուլ է և բողոքի ցույցեր
Ֆրանսիայում համազգային գործադուլ է՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացման: Այս մասին տեղեկանում ենք մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան` պլաստիկ ձնեմարդու կողքին. Լինդսի Սնելը ծաղրել է սադրիչներին
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման 37-րդ օրը։ Քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինվորներն ու համալսարանականները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է եղել պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպած և հարձակման մասին զեկույցներն անտեսած գնդապետը
Զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնները խախտելու հետևանքով Մարտակերտի շրջանի Թալիշ և Մ...